Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՊԲ․ Հայկական կողմն ունի 36 զոհ, 122 վիրավոր, 21 անհետ կորած

ՊԲ․ Հայկական կողմն ունի 36 զոհ, 122 վիրավոր, 21 անհետ կորած
07.04.2016 | 22:10

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված թեժ մարտերի ընթացքում ապրիլի 1-ից մինչ ապրիլի 7-ը հայկական կողմի կրած կորուստների վերաբերյալ նոր թվեր։ Ըստ այդմ՝ քառօրյա թեժ մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցել է 36 զոհ, 122 վիրավոր, 21 զինծառայող անհետ կորած է համարվում։

Դիտվել է՝ 2197

Մեկնաբանություններ